Կարենը հանդիսանալով Հարկային մենեջեր գլխավորում է Բեյս Քոնսալթ ընկերության Միջազգային Հարկերի և Կորպորատիվ Հարկման բաժինը։
Մասնագիտական ուղին սկսել է 2007թ.ից, աշխատել է “Էմ Էյչ Փի Քոնսալթինգ” ՍՊԸ ում, ԹՄ Աուդիտ ՓԲԸ ում, Սօս Աուդիտ ՍՊԸ ում, Քեյ Փի Էմ Ջի Արմենիա ՓԲԸ ում, ինչպես նաև Էրնսթ ընդ Յանգ Լյուքսեմբուրգ Ընկերությունում։
Մասնագիտացած է միջազգային հարկման, ինչպես նաև կորպորատիվ հարկման հարաբերություններում։ Գործունեության հիմնական ուղղություններն են Բանկերը, Ունիվերսալ Վարկային Կազմակերպությունները, Տեղեկատվական Տեխնոլոգիաների և Ծառայությունների մատուցման ոլորտում մասնագիտացած կազմակերպությունները։
Հանդիսանում է Հայաստանի Հաշվապահների և Աուդիտորների Ասոցիացիայի լիիրավ անդամ (ԱԱԱԱ)։
Ավարտել է Երևանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի Ֆինանսահաշվային ֆակուլտետի “Ֆինանսներ և Վարկ” բաժինը, (Հայաստան), ունի Ֆինանսների նախարարության կողմից շնորհվող “Որակավորված Աուդիտորի” որակավորում (Հայաստան), Հայաստանի Հաշվապահների և Աուդիտորների Ասոցիացիայի կողմից շնորհվող “Որակավորված Աուդիտորի” որակավորում (Հայաստան), ինչպես նաև “ADIT” որակավորում շնորհված “CIOT” միջազգային մասնագիտացված կառույցի կողմից (Մեծ Բրիտանիա)։
Տիրապետում է անգլերեն և ռուսերեն լեզուներին.