Ընկերությունը հանդիսանում է հարկային խորհրդատվական ծառայություններ մատուցող ընկերություն, որը համախմբել է սույն ոլորտում բարձրորակ ծառայություններ մատուցելու փորձառություն ունեցող խորհրդատուների։

Ներգրավված մասնագետներն իրենց հմտությունները դրսևորել են տարբեր խորհրդատվական ընկերություններում, այդ թվում՝ առաջին հնգյակը ներկայացնող միջազգային աուդիտորական ընկերություններում։

Աջակցություն հարկային ստուգողական միջոցառումների ընթացքում, մասնավորապես՝

  • Մինչ ստուգողական հարկային դիտարկման ծառայությունների մատուցում, խնդիրների վերհանում, ՀՀ օրենսդրության շրջանակներում լուծումների առաջարկում
  • Հարկային ստուգումների ուղեկցում, հարկատուի շահերի պաշտպանություն՝ Հարկային Օրենսգրքի 34(1)-րդ հոդվածի համաձայն
  • Հարկային ստուգման ընթացքում ծագած հարկային խնդիրների մեթոդական դիտարկում, օրենսդրական դրույթների վերաբերյալ գրավոր կարծիքի տրամադրում
  • ՀՀ ՊԵԿ Գանգատարկման հանձնաժողով մուտքագրվող դիմում-բողոքի կազմում և հարկատուի շահերի ներկայացում հանձնաժողովում,
  • Ստուգման արդյունքների հետ անհամաձայնության դեպքում ստուգման ակտի (նախագծի) դեմ գրավոր դիմում-բողոքի կազմում, ներկայացում
  • Հարկատուի շահերի դատական պաշտպանություն

Աջակցություն ՀՀ կողմից կնքված միջազգային համաձայնագրերի կիրառության շրջանակներում, մասնավորապես

  • ՀՀ կողմից վավերացված՝ կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերի կիրառության վերաբերյալ խորհրդատվության տրամադրում, միջպետական գործարքների հարկային հետևանքների դիտարկում, աջակցություն համաձայնագրերի գործնական կիրառության ընթացքում
  • Հոլդինգային ընկերությունների հարկային խորհրդատվություն, գործառնական կառուցվածքի արդյունավետության դիտարկում, հարկման օպտիմալ լուծումների առաջարկում

Շարունակական հարկային խորհրդատվական ծառայությունների մատուցում, մասնավորապես՝

  • Հարկային հաշվետվությունների դիտարկում՝ մինչև ՀՀ ՊԵԿ ներկայացումը
  • ՀՀ օրենսդրության երկիմաստ և հակասող դրույթների վերաբերյալ ՀՀ ՊԵԿ գրավոր հարցումների կազմում և ներկայացում, ստացված պատասխանների վերլուծում և հետագա հարկային ռազմավարության կառուցում
  • Անհրաժեշտ հարկային հայտարարագրերի պատրաստում